Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում այսօր մի քանի երկրաշարժ է գրանցվել՝ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քուշադասի նեղուցի տարածքում, ինչպես նաև Իզմիրի Մենդերես շրջանի առափնյա հատվածում։

Թուրքիայի արտակարգ իրավիճակների գործակալության տվյալներով, երկրաշարժի հետևանքով տուժածներ և փլուզումներ չկան։