«Հրապարակ». Պատգամավորներին հանձնարարել են պարտադիր ինքնամեկուսանալ

«Հրապարակ». Պատգամավորներին հանձնարարել են պարտադիր ինքնամեկուսանալ

Գաղտնիք չէ, որ  ԱԺ պատգամավորները վերջին շաբաթներին ակտիվ աշխատել են խորհրդարանում, շփվել լրագրողների, իրենց օգնականների եւ ԱԺ աշխատակազմի հետ, սակայն  ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը նոր է որոշել պատգամավորներին  պարտադիր մեկուսանալու հանձնարարական տալ, այն էլ միայն կորոնավիրուսի համար թեստավորումից հետո։
Ինչպես հայտնի է ապրիլի 25-ին Ազգային ժողովի պատգամավորները ԱԺ-ի հաշվին կթեստավորվեն։ Թեստավորումը տեղի կունենա Նաիրի ԲԿ-ում։   Տիգրան Գալստյանի՝ պատգամավորներին  ուղղված գրության մեջ նշվում է, որ ինքնամեկուսանալ այնքան ժամանակ, քանի դեռ իրենց անձնական մեյլերին չեն ուղարկել թեստերի պատասխանները։