Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը չեն չեղարկվի

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը չեն չեղարկվի

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մտադիր չէ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով չեղարկել կամ հետաձգել Պեկինում 2022թ. կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

«Մենք հիմնվում ենք միջազգային մարզական միջոցառումների անցկացման հաջող փորձի,ներառյալ ՝ Տոկիոյի խաղերը և Չինաստանում ներկայումս գործող COVID-19-ի զսպմանքաղաքականության վրա», - ասվում է ՄՕԿ-ի տարածած հաղորդագրությունում:

Նշվում է նաև , որ Պեկինի Oլիմպիական խաղերի ժամանակ վիրուսի տարածմանը հակազդելուծրագրի բոլոր կետերը կենսականորեն կարևոր են և խաղերը անվտանգ դարձնելուհամար։ Սահմանված կանոնագրքի առաջին հրատարակությունը արդեն ներկայացվել է, իսկերկրորդը կթողարկվի առաջիկայում:

ՄՕԿ-ը նաև ասել է, որ բոլոր միջոցառումները, անհրաժեշտության դեպքում, կարող ենհարմարեցվել՝ հաշվի առնելով ցանկացած կոնկրետ հանգամանք։

Ըստ կանոնադրության խաղերի անվտանգ անցկացումն ապահովելու համար հունվարի 23-ից կներդրվի փակ օղակի կառավարման համակարգ:

Փակ համակարգը կներառի խաղերի հետ կապված բոլոր ոլորտները, ներառյալ ժամանումներն ումեկնումները, տրանսպորտը, բնակեցումը, սնունդը, մրցումները, բացման ու փակմանարարողությունները: Մասնակիցներին կթույլատրվի տեղաշարժվել խաղերի հետ կապվածհաստատություններ: Կստեղծվի նաև հատուկ տրանսպորտային համակարգ։

Ինչպես հայտնի է, նոր շտամի պատճառով Շվեյցարիայի Լոզան քաղաքում չեղարկվել է ձմեռայինունիվերսիադան, որը պետք է անցկացվեր դեկտեմբերին: