Չինաստանում 8 ամսվա մեջ առաջին անգամ կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Չինաստանում 8 ամսվա մեջ առաջին անգամ կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Չինաստանում ութ ամսվա մեջ առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայից մահվան դեպք։ Այս մասին հայտնում է ՉԺՀ Առողջապահության եւ հիգիենայի պետական կոմիտեն։

Ընդ որում, վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք։ Կորոնավիրուսից մահացության վերջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի մայիսի 16-ին։ Մահվան դեպքը արձանագրվել է Հուբեյ նահանգում։