Մերկուրիի մոլորակում 15 կմ հաստությամբ ադամանդե շերտ կա

Գիտնականները պարզել են, որ Մերկուրի մոլորակի ընդերքում կարող է լինել ադամանդի բազմակիլոմետրանոց շերտ։ Մասնագետները կարծում են, որ Մերկուրին ձեւավորվել է այնպես, ինչպես մյուս մոլորակները, որոնք պատկանում են երկրային խմբին՝ մագմայի օվկիանոսի սառեցումից։ Ընդ որում, մոլորակի ապարները ամենայն հավանականությամբ, հարուստ են ածխածնոց եւ սիլիկատներով։ Սա նկատի ունենալով, հնարավոր է, որ բարձր ջերմաստիճանի եւ բարձր ճնշման պայմաններում Մերկուրիի ընդերքում ածխածինը վերածվել է ադամանդի։
Լաբորատոր պայմաններում գիտնականները վերստեղծել են Մերկուրիի ընդերքի մոտավոր պայմանները, հասկանալու համար, թե իրենց առաջ քաշած վարկածը որքանով է իրական։ Փորձերը պարզել են, որ Մերկուրիի ընդերքում պետք է ձեւավորված լինեն օլիվին եւ այլ միներալներ, ներառյալ նաեւ՝ ադամանդ։ Ընդ որում, հնարավոր է, որ Մերկուրիի միջնապատյանը գոտեւորված է 15 կմ հաստությամբ ադամանդե շերտով։ Այն հնարավոր չէ արդյունահանել, քանի որ գտնվում է առնվազն 485 կմ խորության վրա։
Կարծիքներ