Հարավային Կովկասում ձևավորվում է ուժերի նոր հավասարակշռություն

Հարավային Կովկասում ձևավորվում է ուժերի նոր հավասարակշռություն

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարավային կովկասում ձևավորվում է ուժերի նոր հավասարակշռություն. Իրան - Հայաստան և Թուրքիա - Ադրբեջան: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դիրքերը տարածաշրջանում զգալիորեն թուլացել են, մինչդեռ ուժեղացել է Իրանի ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա:

Այս երկու ոչ ֆորմալ դաշինքները ձևավորում են հակակշիռների համակարգ, ինչը հավասարակշռվում է Ռուսաստանի կողմից, որը պահպանում է բավական արդյունավետ հարաբերություններ տարածաշրջանի բոլոր պետությունների հետ: Սակայն ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի,  Հայաստանի և Իրանի հետ Ռուսաստանն ունի երկարաժամկետ և ռազմավարական շահեր, որոնք առավել տեսանելի կդառնան սպասվող զարգացումների ընթացքում:

Մայիսի 14-ին Թուրքիայում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կփոխեն այս հավասարակշռությունը հօգուտ Հայաստան - Իրան ոչ ֆորմալ դաշինքի, քանի որ ընտրությունների ցանկացած ելքով Թուրքիան այլևս չի կարողանալու համակարգային ազդեցություն ունենալ Հարավկովկասյան գործընթացների վրա (ավերիչ երկրաշարժ, տնտեսական և ֆինանսական ճգնաժամ, ներքին քաղաքական գերլարված իրադրություն, աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերի բախում ընտրությունների ժամանակ):

Այս ամենը բացատրոմ են ալիևի շտապողականությունն օր առաջ կապիտալիզացնել 44-օրյա դավադիր պատերազմում նրան սկուտեղի վրա նվիրած «հաղթանակը», ինչպես նաև բացատրում է Ռուսաստանի դանդաղկոտությունն ու ԱՄՆ-ի ակտիվացումը:

Հ.Գ. Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային քաղաքական գործընթացներում չի կարելի հապճեպ եզրակացություններ անել և դրանց վերաբերվել անհարկի զգացմունքայինությամբ և հուզականությամբ»: