«Պատիվ ունեմ»-ը կողմ քվեարկեց ՔՊ-ի թեկնածուին

«Պատիվ ունեմ»-ը կողմ քվեարկեց ՔՊ-ի թեկնածուին

Քիչ առաջ հայտնի դարձվ,որ Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրեց ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 75 պատգամավոր: Դեմ քվեարկող պատգամավոր չի եղել:

ՔՊ-ն ունի 71 պատգամավոր,երեկվա քվեարկությանը նաեւ իշխող ուժից բացակայողներ կային, իսկ «Հայաստան» դաշինքը չի մասնակցել քվեարկությանը, որի մասին նաեւ հայտարարել է։ Այսպիսով՝  ՔՊ-ի թեկնածուին կողմ է քվերակել նաեւ «Պատիվ ունեմ»-ը։ Թե ինչու է ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ը կողմ քվեարկել, կպարզենք առաջիկայում։ Նշենք նաեւ, որ քվեարկությունը գաղտնի էր։

Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար ու երդվեց՝ պարտականությունները կատարել ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: