Ի՞նչ վնաս կարող են հասցնել Ողջի գետ թափված թունավոր ջրերը (տեսանյութ)

Ի՞նչ վնաս կարող են հասցնել Ողջի գետ թափված թունավոր ջրերը (տեսանյութ)

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սյունիքի մարզում ստեղծված արտակարգ իրավիճակին, երբ պոչամբարից աղտոտված ջրերը խողովակաշարի վնասվածքի հետևանքով հոսել են Ողջի գետը՝ վտանգելով բնությունը։

Գրիգորյանն ասաց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ դեպի պոչամբար գնացող խողովակաշարի վթարից առաջացած արտահոսք է, անմիջապես պոչամբարից չի։ «Տեսչական մարմինը տեղում է եղել, փորձանմուշներ է եղել, առողջապահական տեսչությունը նույնպես փորձանմուշներ է վերցրել, ամեն մեկն իր մասով գործը կանի»,-ասաց նախարարը։

Hraparak.am-ի հարցին՝ մարդկանց վնաս հասցնելու ռիսկ կա՞, Էրիկ Գրիգորյանն ասաց․

«Առողջապահության նախարարությունը նույնպես փորձանմուշներ վերցրել է, կարծում եմ՝ շատ արագ և՛ բնապահպանական տեսչական մարմինը, և՛ առողջապահության նախարարությունը պետք է պատասխանեն»։