Բայրամովը մեկնել է Գերմանիա․ կբանակցի Միրզոյանի հետ 

Բայրամովը մեկնել է Գերմանիա․ կբանակցի Միրզոյանի հետ 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա, հայտնում է այդ երկրի ԱԳՆ-ն։

Հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների ևս մեկ փուլ՝ խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ, ինչպես նաև հանդիպումներ գերմանացի պաշտոնյաների հետ։