Սիրիայի ղեկավարը Պուտինից պահանջում է արտահանձնել Ասադին

Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջել է դատավարության նպատակով Դամասկոսին հանձնել Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադին, ով ներկայումս գտնվում է Ռուսաստանում:
Այս մասին աղբյուրները հայտնել են Al Arabiya հեռուստաալիքին։
Այլ մանրամասներ չկան։
Մարտի 20-ին ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ Պուտինը ուղերձ է հղել Ալ-Շարաային, որում նա աջակցում է Սիրիայում իրավիճակի արագ կայունացմանն ուղղված ջանքերին՝ նոր կառավարության կողմնակիցների և Ասադին աջակցող ալավիների միջև բախումների ֆոնին:
Ասադը Սիրիայից փախել է անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին, երբ Հայաթ Թահրիր ալ-Շամի գլխավորած ապստամբները գրավեցին Դամասկոսը երկու շաբաթից պակաս տևած հարձակումից հետո, ինչը հանգեցրեց Ասադի ռեժիմի տապալմանը:
Սիրիայի նախկին նախագահը հայտնվել է Մոսկվայում. Ռուսաստանը նրան և նրա ընտանիքի անդամներին ապաստան է տվել։
Հունվարի վերջին Reuters-ը գրել էր նաեւ, որ Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանից պահանջել են Ասադին արտահանձնել Դամասկոսին։
Կրեմլն այն ժամանակ հրաժարվեց մեկնաբանություն տալ:
Կարծիքներ