Ռուսաստանը կարող է 10 անգամ ոչնչացնել ԱՄՆ-ն․ Sohu

Ռուսաստանը կարող է 10 անգամ ոչնչացնել ԱՄՆ-ն․ Sohu

«Սառը պատերազմի» ավարտը չի նշանակում, որ ԱՄՆ-ն գերիշխող դիրք է գրավել աշխարհում։ Կա նաեւ Ռուսաստանը, որը կարող է ոչնչացնել ԱՄՆ-ն 10 անգամ։ Նման եզրակացության են եկել չինական Sohu պարբերականի մասնագետները, ներկայացնելով ռուսական միջուկային պաշարները, որոնցով վերջինս դարձել է ԱՄՆ հիմնական ախոյանը։ Ընդ որում, ըստ չինական պարբերականի, չնայած դժվարություններին, Մոսկվան շարունակում է իր խիստ քաղաքականությունը ԱՄՆ հանդեպ։ Հոդվածում նշվում է, որ Ուկրաինայի եւ Սիրիայի պատճառով ԱՄՆ կարող էր հարվածել Ռուսաստանին, սակայն վախենում է նման քայլի գնալ, հասկանալով, որ պատասխանը կարող է լինել համարժեք ու նույնիսկ ավելի դաժան։ Հոդվածում նշվում է, որ եթե գլոբալ քաղաքականության ընթացքը շարունակվի նույն կերպ, ապա Մոսկվան կկարողանա վերականգնել իր դիրքերը, որպիսին ուներ ԽՍՀՄ ժամանակներում։