Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենաանզոր մարդն է, ոչ մեկին պետք չէ, երեւի ընտանիքի անդամներին էլ առանձնապես պետք չէ 

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենաանզոր մարդն է, ոչ մեկին պետք չէ, երեւի ընտանիքի անդամներին էլ առանձնապես պետք չէ 

ՀՀ Ազգային ժողովում մայիսի 7-ին բավականին թեժ էր: ԱԺ մթնոլորտը թեժացրել էր Նիկոլ Փաշինյանը՝ ինքնատիրապետումը կորցնելով եւ ընդդիմադիր պատգամավորին համբալ անվանելով, ինչպես նաեւ՝ սպառնալով, որ նրանց «ԱԱԾ պադվալները» կգցի, որ նրանք հինգերորդ շարասյուն են, եւ իր ոճի մեջ այլ արտահայտություններ: Հոգեբան Միհրդատ Մադաթյանը «Հրապարակի» հետ զրույցում Փաշինյանի նախօրեի պահվածքը որակեց որպես ոչ ադեկվատ մարդու հիստերիկ վարքագիծ: «Մարդը, որը չի կարողանում իր հուզական ոլորտին տիրապետել, իրավունք չունի նույնիսկ ժեկի պետ աշխատել: Երկրի վարչապետն Ազգային ժողովի ամբիոնից նման վարքագիծ է դրսեւորում, եւ այստեղ բոլորովին կապ չունի, թե նա ինչ է ասում: Վիզը կկտրեմ․․․ այդ լեքսիկոնը, այդ սլենգը, այս վիճակը մի մարդու կողմից, որն իր ամբողջ կյանքում մի մատաղացու գառի վիզ էլ կտրած չկա ու չի էլ կարող կտրել, ուղղակի զավեշտալի է: Ինձ թվում է, որ այստեղ լուրջ հոգեկան խնդիրներ կան, եւ բոլոր նրանք, ովքեր այսօր պաշտում են Նիկոլ Փաշինյանին, ուզում եմ, որ լուրջ մտածեն իրենց հոգեկան կամ հոգեբանական վիճակի մասին: Խոսքս վերաբերում է իր թիմի անդամներին, եթե Դուք ուշադիր նայեք ժեստիկուլյացիային, միմիկային, աչքերին, ատամների սեղմվածությանը, խոսքերին, ապա կհասկանաք, որ սա ուղղակի ադեկվատ մարդու վարքագիծ չէ»,- ասաց Մադաթյանը:

Հոգեբանը շեշտում է, որ Փաշինյանի նմանատիպ պոռթկումները երբեք ծրագրված չեն եղել՝ բոլոր պոռթկումներն իմպուլսիվ են եղել, միշտ եղել է հոգեկան խնդիրներով: «Այսօր ինքը լուրջ անհանգստանալու թեմա ունի եւ հոգեվարքային ցնցումների մեջ է, որովհետեւ, ոնց ինքն արտահայտվեց, Մոսկվա է գնում, եւ, ի՞նչ եք կարծում, հե՞շտ է, երբ մեկին հայհոյում ես, հետո գնալ ու նրա կողքը՝ Պուտինի կողքը կանգնել: Եթե մի մարդ Ձեզ հայհոյի՝ լա՞վ կընդունեք իրեն, կթողնե՞ք, որ գա՝ Ձեր կողքը կանգնի»,- նկատում է զրուցակիցս: Եթե Փաշինյանն իմանա, որ երկու հայհոյանքով կպրծնի, երեւի շատ երջանիկ կլինի՝ կարծում է հոգեբանն ու հիշեցնում, որ խնդիրը, սակայն, երկու օրվա մասին չէ: «Իր տեսակետները, իրենից բխող Ալեն Սիմոնյանի տեսակետները, բազմաթիվ անգամ արտգործնախարարության Ռուսաստանի ֆիդբեքերը, ԵԱՏՄ նիստերին չգնալը, Լուկաշենկոյին ձեռք առնելը․․․ այս ամենը եղել է, դա չեն մոռացել: Ես չեմ կարծում, որ բոլորը Կոնջորյան Հայկ են՝ անուղեղ ու անհիշողություն, ես կարծում եմ, որ ե՛ւ Լուկաշենկոն, ե՛ւ մյուսները հիշողություն ունեն, վիրավորվածություն ունեն, եւ սա նորմալ երեւույթ է մարդկային հարաբերությունների մեջ, ու, բնականաբար, պահանջներ ու հարցեր ունեն իրենից: Իսկ այն, որ ինքն ասում է՝ գնալու եմ, սա անելանելիությունից գնալ է, որովհետեւ, իր տեսանկյունից, գնալն իր շահերից չի բխում, ուղղակի չգնալն էլ իր շահերից չի բխում: Այս տվայտանքները գալիս են հենց անելանելի վիճակից, շատ լավ հասկանալուց, որ շուտով իր մոտ լինելու է շատ ծանր շրջան, շատ լավ հասկանալուց, որ 2025 թվականի գարունը վերջանում է, իսկ 2026 թվականի ընտրությունները ոչ ոք չի հետաձգել, շատ լավ հասկանալով, որ ինքն այսօրվա դրությամբ մի սատկած առնետի ռեյտինգ չունի Հայաստանում ու չի էլ կարող բարձրացնել։ Սրանք փաստեր են, որ ինքը հասկանում է: Ամբիոնից ստելով, որ մարդիկ սոված նստած ասում են՝ ինչի Քոչարյանին չես դատում եւ այլն»,- ասաց Մադաթյանը:

Հարցին՝ իսկ ինչու այդքան բորբոքվեց «կոռուպցիա» բառից, հոգեբանն ասաց․ որովհետեւ այս իշխանությունների նման կոռումպացված իշխանություն Հայաստանն իր դարավոր պատմության ընթացքում չի տեսել: «Եթե նախկին իշխանությունների ժամանակ կոռուպցիան այնպիսին էր, որ տասը տարվա ընթացքում մարդիկ դառնում էին օլիգարխ, ապա այս իշխանության ժամանակ մարդիկ դարձան օլիգարխ կես տարվա ընթացքում, մեկ տարվա ընթացքում: Բոլորը հարց են, չէ՞, տալիս՝ ոնց է լինում, որ պատմության ուսուցիչը դոլարային միլիոնատեր է դառնում: Կամ՝ ինչ է, մենք չե՞նք տեսնում, թե Սամվել Ալեքսանյանի վրա երեք հարյուր միլիոն հարկ ինչի է դրված, կամ՝ հարց չի՞ առաջանում, թե այդ 88 սուպերմարկետների ցանցն ում է պատկանում իրականում: Ո՞նց է ստացվում, որ մի ջարդված «Նիվա» ունեցող մարդը գալիս-դառնում է վարչապետ, իսկ իր կինն ունենում է սեփական սուպերմարկետների ցանց»,- հարցադրում է անում Մադաթյանը: Պոռթկման պատճառը միայն իր խնդիրները չեն, այլեւ Ալեն Սիմոնյանի ու ասֆալտի պատմությունը, Տիգրան Ավինյանի, մանկապարտեզների պատմությունը, Արթուր Չախոյանի հետ կապված՝ Նոր Նորքի թաղապետի հետ միջադեպը. ԱՆԻՖ-ի մասին անընդհատ խոսում են՝ կոռուպցիան, ինչ է, պոզով-պոչո՞վ է լինում՝ շեշտում է հոգեբանը: «Երեկվա հարց տվողը տվել է ադեկվատ հարցեր, չի եղել ոչ մի պրովոկացիոն հարց, անձնային ոլորտ չի շոշափվել, ու երբ Փաշինյանն ասում էր, որ տեղյակ չէ Նոր Նորքի թաղապետի դեպքերից, սուտ էր ասում: Ամբողջ Հայաստանն է տեղյակ, «Հայկական ժամանակն» է տեղյակ, Արամ Սարգսյանն է ֆիդբեք տվել: Մարդն ընկել է իր ցուգցվանգի մեջ, մարդն ընկել է իր լարած թակարդները, մարդը, որը մտածել է, որ այս աշխարհում կան զուգահեռ գծեր, ինքն այնքան խելացի է, որ գտել է այդ երկու գծերի արանքում պտտվելու ձեւը, եկել-հասել է մի կետի, որտեղ այս զուգահեռ գծերը հատվել են, որովհետեւ այս աշխարհում զուգահեռ գծեր չկան: Ու այդ հատման կետում է ինքն այս պահին գտնվում, դրա համար իր մաշկի վրա կոնկրետ զգում է այսօր, զգալու է վաղը, եւ այդ զգալը շարունակվելու է մինչեւ 2026-ի ընտրությունները, որից հետո՝ դատական գործեր, հայրենիքի դավաճանություն ու այլ քրեական հոդվածներ, որ դեռ տեսնելու ենք»,- ասաց Մադաթյանը: Նման հիստերիկ արտահայտումներ, ջղաձգումներ լինում են միայն անելանելիությունից: Աշխարհի տարբեր լրատվամիջոցներ նրա այդ հիստերիան ներկայացնելու են, որովհետեւ դա նոնսենս է, նման բան չի եղել աշխարհում՝ նկատում է հոգեբանը:

«Մարդն ընկնում է հիստերիկության մեջ անզորությունից: Ուզում եմ հիշեք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենաանզոր մարդն է, ոչ մեկին պետք չէ՝ բացարձակապես ոչ ոքի, կասկածում եմ, որ ընտանիքի անդամներին էլ առանձնապես պետք չէ: Նիկոլ Փաշինյանը Մելիք Ֆրանգյուլի ժամանակակից կերպարն է, որ արժանանալու է Մելիք Ֆրանգյուլի ճակատագրին։ Սա իմ համոզված կարծիքն է»,- եզրափակեց Միհրդատ Մադաթյանը: