ԱՄՆ Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը

Կալիֆորնիայի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ, ճանաչել է Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքը և ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արել միանալ իրենց Արցախի ազատությանն աջակցելու հարցում։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հաղորդում է, որ խորհրդի ընդունած հռչակագիրը ներկայացրել է Ֆաուլերի քաղաքային խորհրդի անդամ Գառնիկ  Ղազարյանը՝ նշելով․ «Էթնիկ հայերի դեմ հերթական ցեղասպանային պատերազմի ընթացքում Ֆոուլեր քաղաքը կանգնած է Արցախի կողքին»։