«Ալադդին»-ում տեղի ունեցած բռնության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

«Ալադդին»-ում տեղի ունեցած բռնության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Ալադդին» մսուր-մանկապարտեզում աշխատակիցներից մեկը հարվածում է երեխային, ապա գոռում նրա վրա։

Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 196-րդ հոդվածով (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։

Նշենք, որ մանկապարտեզը մասնավոր է, յուրաքանչյուր երեխայի համար վարձը 90 հազար դրամ է։