Երկու տարի անց ՌԴ-ն չի հաղթել, հաղթանակը ձե՛րն է․ Զուրաբիշվիլին՝ Ուկրաինային

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ռուս-ուկրաինական պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ ասել է, որ նույնիսկ երկու տարվա կատաղի մարտերից հետո Ռուսաստանը չի հաղթել։ «Երկու տարի... Երկու տարի է անցել, բայց Ռուսաստանը չի հաղթել։
Ռուսաստանը չկարողացավ կոտրել Ուկրաինային և Ձեր ուժը։ Ռուսաստանը չկարողացավ մասնատել Եվրոպան և Ձեզ բաժանել Եվրոպայից։ Ձեզ հետ համերաշխությունը միաձայն է, աջակցությունը՝ ակնհայտ, իսկ հաջողությունն ու հաղթանակը ձերն են»,-Ուկրաինային ուղղված տեսաուղերձում ասել է Զուրաբիշվիլին։
Կարծիքներ