Դա հենց էն աճն ա, որ իսկապես մարդիկ զգում են իրենց մաշկի վրա. Քերոբյան (տեսանյութ)

Դա հենց էն աճն ա, որ իսկապես մարդիկ զգում են իրենց մաշկի վրա. Քերոբյան (տեսանյութ)

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչպիսի տնտեսական ակտիվության ցուցանիշ են գրանցել առաջին չորս ամսվա ընթացքում, համաձայն որի մենք ապրիլ ամսին գրանցել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 8.8 տոկոս աճ: Նա նաև աճի այլ ցուցանիշների մասին խոսեց:

Hraparak.am-ը հարցրեց, թե այս աննախադեպ գնաճի պայմաններում հասարակ քաղաքացին իր մաշկի վրա ինչպե՞ս է տնտեսական աճի այդ ցուցանիշների էֆեկտը զգում, Քերոբյանը նախ նշեց, որ սա գնաճով ճշգրտված, այսինքն` իրական աճն է, իսկ անվանական աճն ավելի բարձր է, ապա ավելացրեց. «Եւ դա հենց էն աճն ա, որ իսկապես մարդիկ զգում են իրենց մաշկի վրա»:

Մանրամասն` տեսանյութում