Ոստիկանությունը շրջափակել է Կուտոյանի սպանության վայրը

Ոստիկանությունը շրջափակել է Կուտոյանի սպանության վայրը

Ոստիկանությունը և Քննչական կոմիտեն շարունակում են գործողություններ իրականացնել Պարույր Սեւակի 8/1 հասցեում, որտեղ ժամեր առաջ հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակը։ 
Այստեղ է այս պահին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ։

Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության պետ Մելիքյանը լրագրողներին խոստացավ, որ տեղեկություններ կհայտնի դեպքի մասին, նախմական տվյալներով միայն ՔԿ-ն է հաստատել բնակարանում զենքի առկայությունը, Կուտոյանը այս բնակարան է տեղափոխվել 5 տարի առաջ եւ բնակվում էր ընտանիքի հետ։

Քիչ առաջ դեպքի վայրից տարան Գեորգի Կուտոյանի դին։