«Հրապարակ». Մինչեւ դեկտեմբեր Հայաստանն ապրելու է արտակարգ դրության ռեժիմո՞ւմ

«Հրապարակ». Մինչեւ դեկտեմբեր Հայաստանն ապրելու է արտակարգ դրության ռեժիմո՞ւմ

Իշխանությունները ցանկանում են դարձյալ երկարաձգել կորոնավիրուսով պայմանավորված եւ մարտի 14-ից հայտարարված արտակարգ դրության ռեժիմը։ Հուլիսի 14-ին ավարտվում է երրորդ ժամկետը, ըստ որոշ տեղեկությունների, առնվազն մինչեւ դեկտեմբեր Հայաստանն ապրելու է արտակարգ դրության ռեժիմում, իշխանական շրջանակներում քննարկումների ժամանակ նշվել է այդ ժամկետը, ինչը, բնականաբար, առաջին հերթին ընդդիմության դեմ է ուղղված՝ հանրային միջոցառումների կանխման նպատակով։