Հայտնաբերվել է կորոնավիրուսի թույլ կողմը

Հայտնաբերվել է կորոնավիրուսի թույլ կողմը

ԱՄՆ Կանզաս նահանգի համալսարանի գիտնականները հաջողությամբ փորձարկել են նոր թերապեւտիկ միջոց կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հայտնում է գիտական Science Daily պարբերականը։ Պարզվել է, որ 3С-աձեւ պրոթեազը, որը հայտնի է 3Clpro, հանդիսանում է հիմնական ֆերմենտը նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի կամ SARS-CoV-2-ի զարգացման։

Գիտնականները նոր հայտնաբերված պրոթեազի ինգիբիտորները փորձարկել են լաբորատորիայում՝ MERS-ով վարակված մկների վրա։ Արդյունքում պարզվել է, թե որն է ինֆեկցիոն հիվանդության թույլ տեղը, որտեղ էլ թերապեւտիկ միջոցով միջամտություն կատարելով, կասեցվել է վիրուսի ռեպլիկացիան։

Ըստ գիտնականների, թերապեւտիկ միջոցով, համապատասխան դեղորայքի զուգորդմամբ, հնարավորություն է տրվում արգելափակել ոչ միայն MERS-ի, այլ նաեւ՝ MERS-CoV-ի եւ SARS-CoV-2-ի բազմացումը մարդկանց մոտ։ Դեղորայքի տեսականին պատենտավորվել է Cocrystal Pharma դեղագործական ընկերության կողմից։ Ներկայումս արդեն հետազոտությունները շարունակվելու են, պարզելու համար, թե մարդկանց առումով այս մեթոդը որքանով է արդյունավետ։