ՀՅԴ ԳՄ ժողովն անցել է լավ․ քիչ հետո հայտարարություն կտարածվի

ՀՅԴ ԳՄ ժողովն անցել է լավ․ քիչ հետո հայտարարություն կտարածվի

Դաշնակցանները խոստանում էին, որ ՀՅԴ համահայաստանյան գերագույն ժողովից հետո, որը կայացել է ապրիլի 17-18-ին, հայտարարություն կտարածվի, որով հանրությունը կտեղեկացվի դրա ընթացքի և ընդունված որոշումների մասին, սակայն ոչ մի հայտարարություն չտարածվեց և անգամ ժողովի անցկացման վայրն ու ժամը թաքուն պահեցին, խուսափելով տեղեկատվական արտահոսքերից։ 

Բայց եւ այնպես հայտնի է, որ գլխավոր հարցը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՞ հետ ՀՅԴ-ն կգնա ընտրությունների, թե՞ առանց նրա, չնայած առկա տարաձայնություններին, որոշվել է ի օգուտ դաշինքի։ Այս մասին մեզ հայտնեց կուսակցականներից մեկը։ Մյուս ՀՅԴ-ականն էլ ասաց, որ հայտարարություն լինելու է․ «Պետք է սպասել»։ 

Այդքան վա՞տ է անցել ԳՄ ընդհանուր ժողովը, որ որոշումները գաղտի եք պահում։ 

Մեր հարցին ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Գաղտի պահեինք, ոչինչ չէիք իմանա։ Որոշվել է, որ ժողովի անունից հայտարարություն քիչ հետո կտարածվի։ Իսկ ժողովը վատ է անցել, թե լավ, խնդրում եմ գնահատական մի տվեք։ Անցել է շատ լավ»։

Նշենք, որ Սաղաթելյանը այլ հարցերի խոստացավ պատասխանել միայն վաղը։