Սաուդյան Արաբիան ՕՊԵԿ+ գործարքի մասնակիցների արտակարգ հավաքի կոչով է հանդես եկել

Սաուդյան Արաբիան ՕՊԵԿ+ գործարքի մասնակիցների արտակարգ հավաքի կոչով է հանդես եկել

Սաուդյան Արաբիան կոչ է արել ՕՊԵԿ+ գործարքի մասնակից եւ մյուս պետություններին արտակարգ հավաք գումարել։Այս մասին հայտնում է SPA լրատվական գործակալությունը։ Նման հայտարարությամբ սաուդական միապետությունը հանդես է եկել, որպեսզի հնարավոր լինի հասնելու արդարացի համաձայնագրի կնքմանը, որը կվերականգնի նավթային շուկայում ցանկալի հավասարակշռությունը։

Նշենք, որ ապրիլի մեկից դադարել է գործել ՕՊԵԿ+ գործարքը, այն բանից հետո, երբ մարտի վեցին հնարավոր չեղավ հասնել համաձայնության գործարքի գործողության ժամկետի երկարաձգման մասով։