Քոչարյանի պաշտպանները բացարկ հայտնեցին Արթուր Դավթյանին

Քոչարյանի պաշտպանները բացարկ հայտնեցին Արթուր Դավթյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօրվա դատական նիստի ժամանակ բացարկ հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազ, այս գործով մեղադրող Արթուր Դավթյանին:

Որպես պատճառ պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց այն, որ ԱԺ նախագահի դեմ բռնության գործով Արթուր Դավթյանը գնացել է Կառավարության շենք՝ վարչապետի մոտ խորհրդակցության:

Ըստ Ալումյանի՝ այդ խորհրդակցության ժամանակ քրեական գործը քննարկվել է այնպիսի մանրամասնություններով, որ կարելի է հետևություն անել՝ բոլոր քրեական գործերն են նման ճակատագիր ունենալու:

Ալումյանը նշեց, որ սա մի շարք օրենքների խախտում է։