Երեխաների համար խորհուրդ չի տրվում փոքր բաղադրիչներ ունեցող չինական խաղալիքներ գնել․ խորհուրդ է տալիս մանկաբույժը

Երեխաների համար խորհուրդ չի տրվում փոքր բաղադրիչներ ունեցող չինական խաղալիքներ գնել․ խորհուրդ է տալիս մանկաբույժը

Երեխաների համար խորհուրդ չի տրվում գնել չինական էժանագին խաղալիքներ։ Այս մասին հայտարարել է մանկաբույժ Իսմայիլա Օսմանովան։ Նա ասել է, որ խորհուրդ չի տրվում նաեւ գնել չինական այնպիսի խաղալիքներ, որոնք ունեն փոքր բաղադրիչներ կամ որոնց բաղադրիչներում առկա է մագնիս։ Փոքր պլաստմասսայե մասնիկները երեխան կարող է կուլ տալ, իսկ մագնիսային բաղադրիչներն էլ վնասակար են, քանի որ երեխան դրանցով խաղալիս, գտնվում է էլեկտրամագնիսական որոշակի դաշտում, ինչը ցանկալի չէ։

Մասնագետը հավելել է, որ ամենալավ տարբերակը խաղալիքներ գնելու համար՝ խոշոր, հավաստագրված խանութներից գնելն է, որտեղ որակի վերահսկողություն իրականացվում է։ Օսմանովան նկատել է, որ ռուսական խաղալիքներն օրինակ անցնում են լուրջ վերահսկողություն, էկոլոգիապես մաքուր նյութերից են, եւ սա արդեն հանգամանք է ծնողների համար։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում խաղալիքների որակային վերահսկողությունը իրականացնում է Роспотребнадзор-ը։

Նշենք նաեւ, որ Ռուսաստանում մտադիր են ստեղծել նորմատիվներ՝ դպրոցականների՝ գաջեթներից օգտվելու վերաբերյալ, որպեսզի հնարավորինս բացառվի երեխաների առողջությանը տեխնոլոգիաների կողմից հասցված վնասը։