Նախօրեին ինքնասպան է եղել Մեղրիի համայնքապետ Խաչիկ Անդրեասյանի երիտասարդ խորհրդական Նաիրի Զաքարյանը, որը խորհրդական նշանակվելուց առաջ զբաղեցում էր համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պաշտոնը։ Մեղրեցիների պատմելով, 35-ամյա երիտասարդը մոտ մեկ ամիս անհետացած է եղել, իսկ նախօրեին նրան գտել են Վահրավար գյուղի իր ամառանոցում կախված։
Ինքնասպանության պատճառի ամենատարածված վարկածը խաղամոլության հետեւանքով կուտակած պարտքերն էին: Երեկ փորձեցինք կատարվածի մասին լսել նաեւ համայնքապետին, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։
Հ․Գ-Լուրը հրապարակվելուց հետո մեզ հետ կապ հաստատեց Զաքարյանի փաստաբան Մերի Հարությունյանը եւ փոխանցեց․
«Նաիրի Զաքարյանի ինքնասպանությունը խաղամոլության և պարտքերի հետ կապ չունի, այդ մասին թերթին հայտնած տեղեկությունները մտացածին են եղել։
Վերջինս երբեք ֆինանսական դժվարություններ չի ունեցել, առավել ևս այդ պատճառով Մեղրիից չի բացակայել, ավելին՝ ինքն է մշտապես աջակից եղել ընկերներին և հարազատներին։ Մեղրիից բացակայել է Երևան գործուղված լինելու պատճառով, իսկ խաղամոլ վերջինս երբեք չի եղել, ինչը հայտնում են մտերիմ հարազատները։ Ինքնասպանության պատճառը հայտնի չէ, հետաքննությունը շարունակվում է»։