Աշխարհի ամենաթանկ գրիչները․ մաս 3-րդ

Աշխարհի ամենաթանկ գրիչները․ մաս 3-րդ

Van Cleef & Arpels եւ Montblanc-ը ստեղծել են հաջորդ՝ Mystery Masterpiece եզակի գրիչը։ Համատեղ այս գլուխգործոցի առիթը եղել է երկու ընկերությունների հարյուրամյա հոբելյանները, որոնք տեղի են ունեցել 2006 թվականին։ Արտադրվել է Mystery Masterpiece-ի ընդամենը ինը օրինակ։ Երեքը զարդարված են ռուբիններով, երեքը՝ շափյուղաներով իսկ մնացածը՝ զմրուխտներով։ Ամեն մի գրիչը պատրաստելու համար պահանջվել է մեկ տարի։ Գրիչն արժի 700 հազար դոլար։ A

urora ընկերության Diamante գրիչով էլ կարելի է թերեւս փակել աշխարհի ամենաթանկ գրիչների շարքը։ Իտալական Aurora ընկերությունն առաջինն էր, որ երկու հազար ադամանդներից պատրաստեց այս գլուխգործոց գրիչը, որը կշռում է 30 կարատ։ Գրիչի ծայրը ոսկու եւ պլատինի համաձուլվածքից է պատրաստված։ Կափարիչը զարդարված է երեք կարատանի ադամանդներով։ Գրիչն արժի մեկ միլիոն եվրո, կամ 1 միլիոն 200 հազար դոլար։