Պենտագոնը դատապարտում է Իրանի հյուպատոսության վրա հարձակումը, բայց․․․

Պենտագոնը դատապարտում է Իրանի հյուպատոսության վրա հարձակումը, բայց․․․

Մենք իրանական կողմին հստակ հասկացրել ենք, որ առնչություն չունենք Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման հետ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը։

Նա մանրամասնել է, որ Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը դիվանագիտական ​​ուղիներով փոխանցվել է Թեհրանին։

Սինգհի պնդմամբ, ավիահարվածների ժամանակ սպանված ԻՀՊԿ-ի բարձրաստիճան սպաների ինքնությունը պարզել չի հաջողվել:

Միաժամանակ ԱՄՆ ռազմական գերատեսչության խոսնակն ասել է, որ Միացյալ նահանգները չի աջակցում դիվանագիտական ​​ներկայացուցչությունների վրա հարձակումներին՝ անկախ պատճառներից։

Հիշեցնենք, որ շաբաթասկզբին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդային հարվածների հետևանքով 7 մարդ է զոհվել, որոնց թվում, ըստ իրանական կողմի, 2 գեներալ։