Այլ

Ալիևը ԼՂ-ն վերածել է հայերի համար համակենտրոնացման ճամբարի․ Օկամպո

Ալիևը ԼՂ-ն վերածել է հայերի համար համակենտրոնացման ճամբարի․ Օկամպո

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ, արգենտինացի փաստաբան, իրավունքի ոլորտում դոկտոր Լուիս Մորենո Օկամպոն The Washington Post–ում գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղը վերածել է 120 հազար հայերի համար նախատեսված հսկայական համակենտրոնացման ճամբարի:

Նրա դիտարկմամբ, Ադրբեջանի հավակնությունները դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղի սահմաններից․
«Իսկ Ադրբեջանի հավակնությունները դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղի սահմաններից. 2010 թվականից ի վեր Ալիևը պարբերաբար Հայաստանի տարածքն անվանել է «Արևմտյան Ադրբեջան»՝ կրկնելով Ադրբեջանի վաղեմի պնդումները, որ Հայաստանն ամբողջությամբ անօրինական պետություն է։ Դեռևս դեկտեմբերին նա հայտարարեց, որ «այսօրվա Հայաստանը մեր հողն է»։

Օկամպոն հիշեցրել է, որ 2021 թվականին նախագահ Բայդենը 1915 թվականի հայերի վտարումը Թուրքիայի ներկայիս տարածքից՝ Անատոլիայի իրենց հողերից ցեղասպանություն անվանեց։ Միացյալ Նահանգներն այս հարցի վերաբերյալ մեկ դարից ավելի լռել է, և այդ լռությունը դառը հետևանքներ է ունեցել։
Այսօր հայերին անհրաժեշտ է, որպեսզի համաշխարհային առաջնորդները, այդ թվում՝ Բայդենը, կանգնեցնեն նոր ցեղասպանությունը, որն սկսվել է անցյալ ձմռանն ու այժմ մտնում է ավելի դաժան փուլ, ասվում է նախկին դատախազի հոդվածում։

Անդրադառնալով սեպտեմբերի 19–ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակմանը, հոդվածագիրը նշել է, որ մեկ օրվա ընթացքում ադրբեջանական ուժերը արագորեն սպանել են ավելի քան 200 մարդու, այդ թվում՝ խաղաղ բնակիչների։

Շեշտվում է, որ շրջափակումը դադարեցնելու մասին դատարանի պարտադիր որոշումը կատարելու փոխարեն, ադրբեջանական ուժերը հունիսին կրկնապատկեցին իրենց ջանքերը՝ ամբողջությամբ փակելով անկլավը, թույլ չտալով անգամ սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների տեղափոխումը:

Օկամպոյի խոսքով՝ Ադրբեջանի չենթարկվելը չարագուշակ է։ 1948 թվականի Միջազգային իրավունքի Ցեղասպանության կոնվենցիայում բացատրվում է, որ հանցագործություն կատարելու ձևերից մեկը «մի խումբ մարդկանց համար դիտավորյալ կերպով կյանքի այնպիսի պայմանների ստեղծումն է, որը հաշվարկված է նրանց ամբողջական կամ մասամբ ֆիզիկական ոչնչացման համար»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image