Ալիեւների ընտանիքը հայտնվում է նոր սկանդալի կենտրոնում կամ «Բաքվի լվացքատուն-2»․ մաս 3-րդ

Ալիեւների ընտանիքը հայտնվում է նոր սկանդալի կենտրոնում կամ «Բաքվի լվացքատուն-2»․ մաս 3-րդ

Գերմանական Deutsche Bank-ի փաստաթղթերից պարզ է դառնում, որ Israel Aerospace Industries ընկերությունը զբաղվում է այնպիսի սպառազինությունների արտադրությամբ, որոնք համարվում են բարձր ռիսկայնության՝ փողերի լվացման տեսակետից։ Գերմանական բանկի փաստաթղթերից նաեւ կարելի է հասկանալ, որ կատարվել են մի շարք փոխանցումներ՝ «առանց որոշակի կոմերցիոն նպատակի»։ IAI-ը ընդ որում հայտարարել է, որ վճարումները կատարում է կառավարչական եւ խորհրդատվական ծառայությունների համար։ Jetfield ընկերությանը վճարումները սկսել են կատարվել 2012 թվականի հունիսից, մի քանի ամիս անց գործարքի կնքումից։ Նախ փոխանցվել է 30 միլիոն դոլար, հետո՝ եւս 6 միլիոն դոլար նույն թվականի հոկտեմբերից, եւ կրկին վճարումներ են կատարվել հաջորդող ամիսներին։ 2014 թվականը մինչեւ 116 միլիոն դոլար վճարվել է Jetfield ընկերությանը, իսկ Larkstone ընկերությանը վճարվել է 39 միլիոն դոլար՝ նույն ժամանակահատվածի համար։ Այս փոխանցումները խնդրահարույց են առաջին հերթին այդ երկու ընկերությունների մասին տեղեկությունների մասով, որոնք հետագայում են ի հայտ եկել եւ հրապարակվել։ Խոսքը 2017 թվականին մեծ աղմուկ հանած «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը ստացած հետաքննությունների շարքի մասին է։ 2,5 միլիարդ եվրո կամ մոտ 3 միլիարդ դոլարի լվացումը կատարվել է ադրբեջանական վարչակարգի հետ սերտ կապ ունեցող չորս ընկերությունների կողմից, որոնք գրանցված են եղել Մեծ Բրիտանիայում։ OCCRP-ի հետաքննության համաձայն երկու ընկերություններն էլ այդ ամենում մասնակցություն են ունեցել։ Ու սա այն դեպքում, երբ IAI-ի գործարքները հավանություն պետք է արժանանան ինչպես ընկերության տնօրենների խորհրդի, այնպես էլ SIBAT-ի տնօրենների խորհրդի եւ Իսրայելի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության կողմից, եւ բացի այդ, իսրայելական ընկերությունը ունի միջնորդավճարների վճարման շատ խիստ քաղաքականություն եւ խիստ կանոններ, որոնք պահպանվել են ինչպես Տնտեսական համագործակցության կազմակերպությանը անդամակցությունից առաջ, այնպես էլ դրանից հետ՝ հատկապես։