Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի նախագծին․Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն

Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի նախագծին․Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն

Իտալիայի ճարտարապետական 120 grammi ընկերությունը հերքել է մասնակցությունը Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը, որտեղ ներկայացված են հայ զինվորները՝ նվաստացուցիչ կերպարներով: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսությունը։

Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը 120 grammi ճարտարապետական ​​ընկերության ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության իսկ կողմից:

Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում 120 grammi ճարտարապետական ​​ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել այս նախագծին, որը հարուցել է Հայ համայնքի վրդովմունքը և ոչ միայն: