«Հրապարակ». Մայկա-տրուսիկի փոխարեն զենք բերեք

«Հրապարակ». Մայկա-տրուսիկի փոխարեն զենք բերեք

Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իշխանականները չորս տարի է հրապարակային վստահեցնում են, որ բանակում, ի տարբերություն նախկինի, մայկա-տրուսիկի խնդիր չկա եւ իրենց իշխանությունները զինվորին ապահովում են անհրաժեշտ սննդով ու հագուստով, սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին էսկալացիայի օրերին ՔՊ-ական պատգամավոր, կապանցի Դավիթ Դանիելյանն ու մի խումբ ՔՊ-ականներ  Ներքին Հանդի պաշտպանությունն իրականացնող զինվորներին մի քանի արկղ մայկա-տրուսիկ, լամպեր, փավր բենկեր, վրաններ են տարել։

Մեզ պատմեցին, որ զինվորներն ամենեւին չեն ոգեւորվել եւ ՔՊ-ական պատգամավորին ուղիղ ասել են, որ մայկա տրուսիկի փոխարեն ավելի լավ կլիներ իրենց զենքով ապահովեին։