Դավիթ Համբարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ

Դավիթ Համբարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Դավիթ Համբարյանը  նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) ժ/պ: 
Դավիթ Համբարյանը ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, քաղաքական գիտություների թեկնածու է:  Քաղաքացիական ծառայության փորձառություն ունի 2002 թվականից ի վեր: Վերջին մի քանի տարիներին աշխատել է «Յուքոմ» ընկերությունում՝ որպես մարքեթինգային և հաղորդակցության գործընթացների ղեկավար, այնուհետեւ՝ «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամում՝ որպես հավաքագրման և ընտրության տնօրեն»: