Փոխհրաձգության հետևանքով զոհ ունենք

Փոխհրաձգության հետևանքով զոհ ունենք

Քիչ առաջ տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհ ունենք: Ըստ մեր աղբյուրների, Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վիրավորը մահացել է:

Փորձեցինք տեղեկությունը ճշտել Վարդենիսի զինվորական հոսպիտալից, որտեղից հաստատեցին, որ զոհ ունենք, նա Արագածոտնի մարզից է:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հաստատել էր, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել: