Զինդատախազի տեղակալը, Վաղարշակ Հարությունյանն ու ՀՕՊ պետի տեղակալը ներկայացրեցին փաստեր

Զինդատախազի տեղակալը, Վաղարշակ Հարությունյանն ու ՀՕՊ պետի տեղակալը ներկայացրեցին փաստեր

Ադրբեջանա-թուրքական քարոզչական մեքենան փորձում է միջազգային հանրությանը մոլորեցնել․ չկան վարձկաններ, չեն թիրախավորվում քաղաքացիական օբյեկտներն ու եկեղեցիները։ Չնայած այս մասին տարբեր ձևակերպումներով հայտարարել են Մակրոնը, ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն, ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը, իսկ Պուտինն էլ Էրդողանի հետ զրույցում մտավախություն է հայտնել։

Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ Ադրբեջանը միջազգային ահաբեկիչների հետ համագործակցությունը սկսել է դեռ Ղարաբաղյան առաջին պատերազմում՝ 92-94թթ։ 

Նա ցույց տվեց Ադրբեջանի ԶՈՒ ներկայիս շտաբի պետ Սուրեդին Սաբբուխովի ստորագրությամբ մի փաստաթուղթ, որը փաստում է, որ ադրեջանական զորամասում ներգրավվում է 520 հոգի։ Մեկ այլ հրաման այն մասին, որ զորակոչվեն ֆարսի լեզվին տիրապետող սպաներ։ Սա,ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ սպառնալիք է ոչ միայն Հայաստանի ու Արցախի համար, այլ ողջ տարաշածրջանի, ինչի մասին հայտարարել են Իրանն ու Ռուսաստանը։
 
Ներկայացվեցին նաև փաստեր Ադրբեջանի սանձազերծած գործողութուններում Թուրքիայի ներգրավվածության ու վարձկանների առկայության վերաբերյալ։

ՀՀ հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ Գարիկ Մովսեսյանը ներկացրեց տվյալներ հակաօդային պաշտպանության մասով։

«F16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները Ադրբեջանի տարածքում հայտնվել էին դեռևս հուլիս ամսին՝ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ ռազմավարական զորավարժությունների նախապատրաստման նախօրեին։ Եվ զորավարժությունների նախապատրաստական փուլում ու դրանց ժամանակ ակտիվ գործողություններ են իրականացրել, ուսումնամարզական ու ուսումնամարտական թռիչքներ իրականացրել ՀՀ և ԱՀ պետական սահմանի ողջ երկայնքով։ Հիմնականում թիրախավորելով Գյանջա-Վարդենիս ,Գյանջա- Քարվաճառ, Գյանջա-Մարտակերտ, Ստեփանակերտ և Հադրութ ուղղությունները։ Զորավարժություններից հետո նշված ինքնաթիռները Թուրքիա չեն վերադարձել, մնացել են տեղակայված Գյանջայի օդանավակայանում։ Իսկ սեպտմեբրի 23-ին իրականացվել է անձնակազմերի ու տեխնիկական կազմերի հերթափոխ։ Սեպտեմբերի 23-ին, ժամը 16-ին ինքնաթիռները Գյանջայից թռիչք են իրականացրել Վրաստանի տարածքով, տեղակայվել իրենց հիմնական բազավորման օդակայանում»։

Ադրբեջանի Հանրապետության կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած լայնամասշտաբ հարձակողական գործողությունների սկզբից այս ինքնաթիռները ներգրավվել են.

Այսպես․ սեպտեմբերի 27-ին Գյանջա- Սոթք-Վարդենիս օդային ուղղությամբ Մեծ Մասրիկ և Սոթք բնակավայրերին հարվածներ հասցնելու ընթացքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի  F-16 2 ինքնաթիռ խախտել են Հայաստանի օդային սահմանը՝ մինչև 6 կիլոմետր խորությամբ։Սեպտեմբերի 29-ին, ժամը 16-ի սահմաններում Մինգեչաուրի ջրամբարի շրջանում հերթապահություն իրականացնող ինքնաթիռի զույգը հայտնաբերելով ՀՀ խորքից դեպի պետական սահման իրականացնող ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈԻ -25 ինքնաթիռը՝ ուղղություն է վերցրել դեպի պետական սահման և սահմանից մոտ 60 կմ հեռավորության վրա արձակած «Օդ-հրթիռ»-ով խոցել մեր ինքնաթիռը։ Երբ սրանից հետո ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հանդես է եկել հայտարարություններով, որ Թուրքիան անմիջական մասնակցություն ունի՝ թուրքական ավիացիայի տեսքով, այս փաստերը թաքցնելու նպատակով Գյանջայի օդանավակայանում իրականացնում է այս ինքնաթիռների վերահենակայում։
 
Գարիկ Մովսեսյանը նախքան այս փաստերի ներկայացումը նկատեց, որ հակաօդային պաշտպանության զորքերը հաջողութամբ շարունակում են իրականացնել դրված խնդիրները, և ասուլիսից 10 րոպե առաջ տեղեկացվել է, որ հակառակորդի հերթական ՍՈՒ-25 է խոցվել։