Ամոթալի է, որ ոմանք հրաժարվում են կանգնել ահաբեկչության դեմ. Իրանի ԱԳ նախարար

Ամոթալի է, որ ոմանք հրաժարվում են կանգնել ահաբեկչության դեմ. Իրանի ԱԳ նախարար

Ահաբեկչական հարձակումը մեր գիտնականի վրա անկասկած նախագծվել և ծրագրվել է ահաբեկչական ռեժիմի կողմից և իրականացվել հանցագործ մեղսակիցների կողմից:

Իրանական «ԹԱՍՆԻՄ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ թվիթերյան իր էջում գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ նկատի ունենալով Իսրայելը, որին Իրանը մեղադրում է իրանցի ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մեջ։ 

«Ամոթալի է, որ ոմանք հրաժարվում են կանգնել ահաբեկչության դեմ և թաքնվում են զսպվածության կոչերի ետևում: Անպատժելիությունն ագրեսիայով է ուժեղացնում ահաբեկչական ռեժիմին իր ԴՆԹ-ում»,- գրել է Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Իրանցի ֆիզիկոսը համարվում է «իրանական ռումբի հայրը», արևմտյան հատուկ ծառայությունները նրան համարում են իրանական միջուկային ծրագրի ղեկավարը։ Ֆախրիզադեն սպանվել է Թեհրանի մոտակայքում ուրբաթ երեկոյան անհայտ անձանց կողմից։ Մեքենայի պայթյունից և փամփուշտներից վնասվածքներ ստանալուց հետո Ֆախրիզադեն ուղղաթիռով տեղափոխվել էր հիվանդանոց, բայց մի քանի ժամ անց ստացած վնասվածքներից մահացել էր։

Սպանության օրը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի փոխխոսնակ Ֆարհան Հաքը կոչ էր արել զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել լարվածության աճին Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։