«Ժամանակ». ԵՊՀ-ում պայմանագրեր կկնքվեն միայն յուրայինների հետ

«Ժամանակ». ԵՊՀ-ում պայմանագրեր կկնքվեն միայն յուրայինների հետ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի պետական համալսարանի նոր ղեկավարությունը համալսարանի մի քանի հազար աշխատակիցների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի գործողության ժամկետը կրճատել է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը, որից հետո արդեն պայմանագրեր կկնքվեն միայն յուրայինների եւ բարեհույսների հետ:

Մեր տեղեկություններով՝ նույնիսկ համալսարանի պաշտոնական ներկայացուցիչ համարվող Կարեն Հեքիմյանն է դատի տվել համալսարանին՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն առնչվող հրամանը: Համալսարանի դեմ այդպիսի հայցեր էլի կան»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում