Հոգուդ մեջ թույն գցողն ավելի պիղծ է, քան թույն տվողը

Հոգուդ մեջ թույն գցողն ավելի պիղծ է, քան թույն տվողը

Հիշողությամբ եմ վերարտադրում, ճշտելու համար համապատասխան աղբյուր չգտա։ Խոսքը Նապոլեոնի մասին է։ Զգուշացնում են նրան, որ այսինչ մարկիզը պատրաստվում է թունավորել քեզ։ Մեծ զորավարը լուռ լսում է, հետո հրամայում՝ գլխատել նրան, ով թունավորման մասին  լուրն իրեն հայտնել է։ Զորավարն իր արարքն այսպես է պատճառաբանում՝ հոգուդ մեջ թույն գցողն ավելի պիղծ է, քան թույն տվողը։ 

Հիմա հերթով  հայտարարություն են անում,  առավել հասկանալի գունավորմամբ նշագծում մեկ ԱՄՆ-ի,  մեկ Ֆրանսիայի, մեկ Մեծ Բրիտանիայի, մեկ․․․ դեսպանատները իրենց քաղաքացիների համար, որ Հայաստանի այսինչ վայրերը չգնաք․․․ Հատիկ- հատիկ նշում են տեղանքը։   Ինչքան էլ ուզեն իրենց դիվանագիտական սառած լեզվով բացատրել, որ դա իրենց  քաղաքացիների համար զգուշացում է, բայց մենք ձեզ հո գիտե՞նք․․․ 

Քիչ է մնում օրն ու ժամն էլ ասեք, թե երբ է նախատեսվել ագրեսիան։ Նապոլեոնի նման մի զորավար լիներ, հրամայեր՝ բոլորիդ գլխատել՝ հայ ժողովրդի հոգու մեջ թույն, տագնապ, վախ ներարկելու համար։ Ձեր ներարկած թույնը վկայություն է, թե դուք ինչքան եք սիրում հայ ժողովրդին, ինչքան եք անհանգստանում նրա համար։