Կոչ եմ անում միասնաբար սատարել ՀՀ Զինված ուժերին. համայնքապետ

Կոչ եմ անում միասնաբար սատարել ՀՀ Զինված ուժերին. համայնքապետ

Սիրելի՛ հայրենակիցներ, երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը պահանջում է քաղաքացիական բարձր իրավագիտակցություն։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող իրեն սպառած անձը  ի զորու չէ սթափ գնահատել դրությունը և կամովին վայր դնել իշխանությունը, ավելին, իր ոչ ադեկվատ գործելակերպով կարծես փորձում է երկիրը տանել նոր ցնցումների, հրահրել քաղաքացիական բախումներ, ժողովրդի ու բանակի միջև ընդհարումներ։ Սա անթույլատրելի, ազգադավ քաղաքականություն է։ Վստահ եմ  որ ժողովուրդը սթափ կգնահատի իրավիճակը և կկանգնի Հայոց բանակի կողքին։

Անձամբ ճանաչելով Օնիկ Գասպարյանին` համոզմունք եմ հայտնում,  որ նրա քայլերը բխում են մեր պետականության, բանակի ու ժողովրդի շահերից և կոչ եմ անում միասնաբար սատարել ՀՀ Զինված ուժերին, դիմագրավել մեր երկրին պատուհասած չարիքը։

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան