ՆԱՏՕ-ի դռները բա՞ց են ՌԴ-ի համար․ ի՞նչ է պնդում Ստոլտենբերգը

ՆԱՏՕ-ի դռները բա՞ց են ՌԴ-ի համար․ ի՞նչ է պնդում Ստոլտենբերգը

Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին ազդանշան կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար, թե դաշինքի դռները բաց են լինելու։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Շվեդիայի մուտքը նաև հստակ ազդանշան է ուղարկում Պուտինին, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են», - ասել է Ստոլտենբերգը CNN-ի եթերում: Մինչդեռ, նրա կարծիքով, Ռուսաստանի ղեկավարն իբր «հասնում է ճիշտ հակառակին»։

Ըստ Ստոլտենբերգի՝ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ձեռնտու է դաշինքին, քանի որ երկիրն ունի ժամանակակից սուզանավեր։ Բացի այդ, նրանք ունեն կործանիչներ և լավ սարքավորված ինքնաթիռներ։

Հիշեցնենք, որ նախօրեին Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության համաձայնագիրը։ 

Վաշինգտոնն այժմ ակնկալում է, որ Հունգարիայի կառավարությունը շուտով կավարտի երկրի մուտքը դաշինք։ Դրանից հետո երկիրը պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը։