Պարոն վարչապետ, Հայաստան բառը մեծատառով է գրվում

Պարոն վարչապետ, Հայաստան բառը մեծատառով է գրվում
Հայաստան բառն իր գրառման մեջ վարչապետը փոքրատառով է գրում, ոչ մեկը դա չի նկատում։ Հայաստանը դրոշից փո՞քր նշանակություն ունի։ Այդ ինչպե՞ս է լինում, որ ինքը հարգանք է պահանջում դրոշի նկատմամբ, բայց այդքան անուշադիր է Հանրապետության նկատմամբ։ Գուցե մեկը նկատե՞լ է։  Հազարավոր գրառումների մեջ միայն մի գրառում կար, ոնց որ խեղդվողը կկառչեր շյուղից, գրում է՝  պարոն վարչապետ, Հայաստան բառը մեծատառով է գրվում։
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

11 hrs ·

Հեղափոխությունից առաջ եւ հետո. նոր հայաստանում կանայք դարձել են հզորագույն գործոն: Այժմ արդեն կանայք են զբաղեցնում նաեւ վարչապետի մամուլի խոսնակի, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի, Ոստիկանության Գուգարքի բաժնի եւ Ծաղկաձորի բաժանմունքի պետերի պաշտոնները:

ՀԳ Հենց նոր գրառումը նայեցի, Հայաստան բառը փոխել ու գրել էին մեծատառով։ Լավ է, հետևում են։