Պատմության մեջ այս օրը

Պատմության մեջ այս օրը

220 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 9-ին, սկսվեց ֆրանսիական հեղափոխության օրացույցով՝ «բրյումերի՝ մթնշաղի 18 »-ի հեղափոխությունը՝ փայլուն ռազմական հրամանատար, ջերմեռանդ հակամոնարխիստ և Ֆրանսիական մեծ հեղափոխության պաշտպան Նապոլեոն Բոնապարտի կազմակերպմամբ։ Զինվորները նրան երկրպագում էին, իսկ գեներալները տարբեր պատճառներով չէին ցանկանում խանգարել նրա ձեռնարկին։ Բրյումերի 18-ին՝ նոյեմբերի 9-ին, առավոտյան ժամը 7-ին կանչվեցին համայնքների ղեկավարները, իսկ օրենսդիր մարմնի պատգամավորները միաձայն քվեարկությամբ հաստատեցին օրենսդիր մարմինը Սեն Կլու տեղափոխելու օգտին, որտեղ պետք է հավաքվեին մինչև կեսօր։ Այս դեկրետի ի կատար ածումը դրվեց գեներալ Բոնապարտի վրա․ նրան տրվեց Հանրապետության անվտանգության համար բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրականացնելու իրավունք։

Նրան էին ենթարկվում տեղի բոլոր ռազմական ուժերը, իսկ քաղաքացիները պարտավորված էին Բոնապարտի առաջին իսկ պահանջի դեպքում նրան տրամադրել աջակցություն։ Բոնապարտը՝ շրջապատված սպաներով ու գեներալներով, ուղևորվեց օրենսդիր մարմին, ուր ընթանում էր նիստը և որտեղ նա հանդես եկավ կարճ ելույթով՝ խոստանալով « իսկական քաղաքացիական ազատությունների և ազգային ներկայուցչականության վրա հիմնված հանրապետություն»։ Այպես հղում անելով վերևներում դավադրություններին ու իրեն նվիրված զինվորականներին, Նապոլեոնը Հանրապետությունը միֆական թշնամիներից փրկելու պատրվակով, ինքն իրեն կարգեց Փարիզի ռազմական շրջանի հրամանատար և ցրելով իշխանության վերին օրգանները՝ հաստատեց երեք կոնսուլների դիկտատուրան։

1938 -ի նոյեմբերին Գերմանիայում սկսվեցին հրեական առաջին ջարդերը, որը ստացել է «Բյուրեղապակյա գիշեր» կամ «Ջարդված ցուցափեղկերի գիշեր »։ Սա Ավստրիայի և Գերմանիայի տարածքներում նոյեմբերի լույս 10 -ի գիշերը նացիստների կողմից իրականացված ջարդերի շարք էր՝ հրեաների նկատմամբ երրորդը՝ Երրորդ ռեյխի հաստատումից հետո։ Այս օրը սպանվեց 90 մարդ, իսկ 30 հազար հրեաներ բռնի կերպով ուղարկվեցին համակենտրոնացման ճամբարներ։ Հարյուրավոր սինագոգներ այրվեցին, իսկ հրեա սեփականատերի հազարավոր խանութների ցուցափեղկեր ջարդվեցին։ Այստեղից էլ՝ ջարդերի պատմական անվանումը։

1989 թվականի այս օրն սկսվեցին Բեռլինյան պատի քանդման աշխատանքները։ Այս օրը Ուկրաինայում նշվում է նաև որպես ուկրաինական գրի ստեղծման օր՝ ի պատիվ վերապատվելի Նեսթոր Տարեգրի՝ Կիրիլի և Մեֆոդիի հետևորդի։ Այսօր նաև ֆաշիզմի դեմ պայքարի ու անտիսեմիտիզմի օրն է։