Տարոն Մարգարյանը, Աշոտ Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները կմեկնեն ԱՄՆ

Տարոն Մարգարյանը, Աշոտ Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները կմեկնեն ԱՄՆ

Աշխատանքային այցով 2024 թվականի ապրիլի 30-ից մայիսի 4-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվեն Ազգային ժողովի ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորներ։

ԱԺ նախագահի կարգադրության համաձայն պատվիրակության կազմում են՝ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար,  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը,  եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը,  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը,Արսեն Թորոսյանը, ինչպես նաեւ ընդդիմադիրներ՝ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր  Տարոն Մարգարյանը, «Հայաստան» խմբակցությունից Աշոտ Սիմոնյանը։

ԱԺ կարգադրության մեջ չի հստակեցվում, թե ինչ աշխատանքներ են պատգամավորներն իրականացնելու։