Ստացվում է ՝դուք Տարոն Մարգարյանի հետ համերաշխ եք․ Էդմոն Մարուքյանն՝ «Իմ քայլին» (Տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրած նախագիծը՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», բացասական եզրակացություն էր ստացել Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում:   «Այս նախագիծը ծնվել է «Ելքում», զարմացած եմ, թե ինչո՞ւ է հանձնաժողովը բացասական եզրակացություն տվել: Կոչ եմ անում կողմ քվեարկել, այն հարցերը, որոնք անհամաձայնություն են պարունակում, կարող ենք քննարկել և ուղղել: Ձեր դեմ քվեարկելով, դուրս է գալիս, որ այն ինչ Տարոն Մարգարյանի ժամանակ սահմանափակվել է, դուք դրա հետ համերաշխ եք»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը: