Նոր կրպակ քաղաքի կենտրոնում․ Նախկին իշխանությունների գործելաոճը շարունակվում է․Թեհմինա Վարդանյան

Նոր կրպակ քաղաքի կենտրոնում․ Նախկին իշխանությունների գործելաոճը շարունակվում է․Թեհմինա Վարդանյան

Երևանի Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Նոր կրպակ քաղաքի կենտրոնում

Նախկին իշխանությունների գործելաոճը շարունակվում է...

Բնակիչների ահազանգով եկել եմ Իսահակյան-Աբովյան խաչմերուկ, որտեղ տեղադրվում է ոչ ավել, ոչ պակաս նոր կրպակ։ Բուռն շինարարությունն ընթացքի մեջ է։ Աշխատակիցների փոխանցմամբ սեփականատերն այստեղ չէ և, բնականաբար, կոնտակտ չունեն, բայց վստահեցրեցին, որ քաղաքապետարանից թույլտվություն ունեն։

Սա, առնվազն, խայտառակություն է։ Ինչի՞ մասին էին խոսում քաղաքային իշխանություններ մինչև ընտրվելը և ի՞նչ են անում ընտրվելուց հետո։

Դուք չէի՞ք, որ քաղաքն ազատագրում էիք։ Դուք չէի՞ք, որ պայքար էիք տանում «բուտկաների» դեմ»։