ԱՄՆ դեսպանը՝ Սորոսի հիմնադրամի մասին (տեսանյութ)

ԱՄՆ դեսպանը՝ Սորոսի հիմնադրամի մասին (տեսանյութ)

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր «Կոնգրես» հյուրանոցում մասնակցում էր «Կարիերայի և ձեռնարկատիրության երրորդ տոնավաճառին»։ Միջոցառման աջակիցը հենց ԱՄՆ դեսպանատունն էր, որը նպատակ ունի խթանել Հայաստանում  ձեռնարկատիրությունը, նպաստել, որ գործատուները գտնեն լավ մասնագետներ, մասնագետներն էլ՝ աշխատանք։

Առիթից օգտվելով՝ Hraparak.am-ը փորձեց դեսպանին հարց ուղղել նաև այլ թեմաներով։ Մասնավորապես խնդրեցինք իր տեսակետը հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ երեկ «Pressing» հաղորդման ժամանակ արած այն հայտարարությանը, որ Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեությունը վտանգներ է պարունակում Հայաստանի Հանրապետության համար։

Բայց տիկին Թրեյսին խուսափեց պատասխանել այս հարցին՝ առաջարկելով կենտրոնանալ այսօրվա միջոցառման վրա։ վերջում մենք նորից կրկնեցինք մեր հարցը՝ հիշեցնելով, որ նա այդպես էլ չպատասխանեց Սորոսի հիմնադրամի վերաբերյալ հարցին, սակայն դեսպան Թրեյսին առաջարկեց հարցերը գրավոր ուղղել։

Մանրամասն՝ ստորև ներկայացված տեսանյութերում։