Հայտնիների տոնածառերը

Հայտնիների տոնածառերը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի՝ խանութում, տոնածառի առջև արված լուսանկարը ամանորյա լուքերից է: Դերասանուհին գովազդում է հայ դիզայներներին՝ նշելով, որ շքեղ են մտածում:

Երգչուհի Արմինկան ինչպես միշտ գլամուր է՝ սպիտակափայլ տոնածառ, շքեղ խաղալիքներով  ու զարդերով:

«Ամարաս» պարային ստուդիայի ղեկավար, պարուսույց Վիկան նախընտրել է հեզ ու քնքուշ կերպար: Պարուհու հետևում խոշոր, կանաչ եղևնին է՝ կարմիր գնդե խաղալիքներով:

Երգչուհի Սիլվա Հակոբյանը շատ տնական է: «Ես ու  տոնածառս»՝ այսկերպ կարելի է վերնագրել երգչուհու սելֆին:

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի լուսանկարը հիշեցնում է իտալական մաֆիայի տիրուհու: Տարօրինակը, սակայն, դերասանուհու անշպար կերպարն է:

Դերասանուհի Արփի Գաբրիելյանի լուսանկարը տոնածառի կողքին ասես պատահաբար է ստացվել:

Երգչուհի Զարուհի Բաբայանը նախընտրել է ընտանեկան ջերմ, լուսավոր ու երջանիկ կերպարը:

Ընտանեկան երջանկության եւ ներդաշնակության կողմնակիցն է նաև Արմենչիկը: