Պրն վարչապետ, մենք քո հետ ենք եղել, դու էլ պարտավոր ես լինել մեզ հետ. առևտրականները կրկին կառավարության շենքի մոտ են

Պրն վարչապետ, մենք քո հետ ենք եղել, դու էլ պարտավոր ես լինել մեզ հետ. առևտրականները կրկին կառավարության շենքի մոտ են

Հագուստ ներկրող տնտեսվարողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Երեկ նրանք խոստացել էին, որ այսօր մեծ ակցիա են անելու։ 
Նրանք շարունակում են պնդել՝ մաքսազերծման փոփոխություններ են եղել, որոնց պատճառով իրենք ստիպված կլինեն ներկրվող ապրանքի դիմաց մի քանի անգամ ավելի շատ մաքս վճարել: Նրանց խոսքով՝ սրանով պայմանավորված, արդեն իրենք են ստիպված լինելու ապրանքները ավելի բարձր գնով վաճառել, առևտուր չի լինելու, սկսելու են այդ դեպքում «մինուսով» աշխատել։ Նոր որոշման համաձայն այլևս մի ժամանակ պետք է վճարեն ոչ թե կիլոգրամի, այլ ամեն ապրանքի համար առանձին։

«Խի խաբեց մեզ, եթե ի վիճակի չէր կառավարելու պետությունը,ինչի՞ է մեզ այս վիճակի դրել: Նա պետք է տիրություն անի իր երկրին ու ժողովրդին: Ինքը պետք է մտածի բոլոր ընտանիքների մասին, որոնք պետք է ապրեն, ոչ թե վերջին հացն ուզենա ձեռքներից վերցնի: Ուր է հիմա վարչապետը, մենք պահանջում ենք, որ նա մեզ միանա: Մենք փող չենք ուզում, մենք մեր փողերով ապրում ու բյուջե ենք լցնում: Պարոն վարչապետ, մենք ձեզ խնդրում ենք, ասում ենք՝ եկեք միացեք մեզ: Մենք ձեզ հետ ենք եղել, դուք էլ պարտավոր եք լինել մեզ հետ: Եթե մեր պահանջը չկատարվի, պրոբլեմ չկա, թանկ կվաճառենք ապրանքը, ժողովուրդն էլ ավելի շատ կսնանկանա ու երկրից կգնա: Հենց ճանապարհը բացվեց, ժողովրդի 80 տոկոսը կգնա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։