Օդի աղտոտվածությունը կարող է դառնալ պատճառ՝ հոգեկան խնդիրների

Օդի աղտոտվածությունը կարող է դառնալ պատճառ՝ հոգեկան խնդիրների

Օդի աղտոտվածությունը կարող է հանդիսանալ պատճառներից մեկը այնպիսի հոգեկան ծանր խանգարումների համար, ինչպիսիք են դեպրեսիվ խանգարում, բիպոլյար խանգարումը եւ այլն։ Այս մասին հայտնում է PloS Biology-ն։ Հետազոտությունը, որի օգնությամբ մասնագետները գտել են կապ մարդու մոտ հոգեկան խնդիրների եւ օդի աղտոտվածության միջեւ, իրականացվել են ԱՄՆ-ում եւ Դանիայում, ընդհանուր առմամբ 152,44 միլիոն մարդու առողջական տվյալների վերլուծությամբ։

Այսպես, պարզվել է, որ ԱՄՆ օդի ամենաշատ աղտոտվածություն ունեցող շրջաններում 27 տոկոսով բարձր է հոգեկան խնդիրներ ձեռք բերելու հավանականությունը։ Բացի այդ, նյարդաբանական շատ հիվանդությունների առաջացումը եւս կապված է էկոլոգիական ֆակտորի հետ։