Հնդկաստանը նորագույն հրթիռների 12 փորձարկում է անցկացրել 

Հնդկաստանը նորագույն հրթիռների 12 փորձարկում է անցկացրել 

Հնդկաստանը վերջին տասն օրերի ընթացքում իրականացրել է սեփական մշակման հակատանկային կառավարվող նորագույն «ՆԱԳ» հրթիռների տասներկու փորձարկում։ Այս մասին հայտնում է այդ երկրի պաշտպանության նախարարությունը։

Այդ հրթիռները նույն դասի արդեն երրորդ սերնդի մշակումներն են։ Փորձարկումներն անցկացվել են Փոքհարան զորակայանում, որը գտնվում է Ռաջասթան նահանգում։  Փորձարկումները եղել են տարբեր բարդության եւ անցել են բարեհաջող։