Երևանն ու Բաքուն մոտ են հարաբերությունների կարգավորմանը․ Ֆիդան

Երևանն ու Բաքուն մոտ են հարաբերությունների կարգավորմանը․ Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Այս մասին Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի բացման արարողության ժամանակ, գրում է ԱՊԱ-ն։

Նրա խոսքով, Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը։
Ֆիդանը նշել է, որ դա տեղի է ունենում տարածաշրջանային նախաձեռնությունների շնորհիվ։
Նրա խոսքով՝ միջազգային իրավունքը չի կարող լուծում գտնել նման հակամարտությունների համար։
Նախարարն ընդգծել է նաև, որ Թուրքիան ակտիվ և դրական ջանքեր է գործադրում բազմաթիվ հակամարտությունների և խնդիրների լուծման համար։