Իրանի հարվածը կարող է արագացնել ԱՄՆ-ի օգնությունն Իսրայելին և Կիևին

Իրանի հարվածը կարող է արագացնել ԱՄՆ-ի օգնությունն Իսրայելին և Կիևին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսի առաջնորդների հետ քննարկել է Ուկրաինային և Իսրայելին աջակցության օրինագծի ընդունման «հրատապ անհրաժեշտությունը»:  Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան հայտարարությանը։

Բայդենը զրուցել է Սենատի դեմոկրատական մեծամասնության և հանրապետական ​փոքրամասնության ​առաջնորդներ Չակ Շումերի և Միթչ Մաքքոնելի, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի և Ստորին պալատաի դեմոկրատական ​​փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսի հետ։

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի նախագահ, հանրապետական ​​Մայք Ջոնսոնը խոստովանել էր, որ «Ներկայացուցիչների պալատն այս շաբաթ կքվեարկի ապրիլի 14-ի գիշերը Իրանի հարվածից հետո Իսրայելին օգնություն տրամադրելու օգտին»։

Նա նշել է, որ «Ուկրաինայի համար նախատեսվող միջոցները կարող են նաև լինել այդ օգնության փաթեթի մի մասը»: